Ունենք 105 զոհ. Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե երեկվանից համացանցում ուռճացված թվեր են ներկայացվում գերիների և տարածքային կորուստների վերաբերյալ, ապա Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել վերջին տեղեկությունները։

«Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։

Իսկ ինչ վերաբերում է տարածքային կորուստների վերաբերյալ հարցին, ապա Փաշինյանն ասաց․ «Երբ ասում ենք՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքների նկատմամբ հսկողություն է սահմանել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս