Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմն այդ պահի դրությամբ ունի 49 զոհ, որը, ցավոք, վերջնական չէ։ Երեկ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը հասել է 105-ի։
Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:
«Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։