Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի մերձեցման մասին՝ ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին

Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն ավելի ու ավելի են մերձենում, ինչը կարող է խափանել Միացյալ Նահանգների նպատակները: Այդ մասին ասված է սեպտեմբերին 1-ին Axios պորտալի հրապարակած հոդվածում:

Խոսելով Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ անունը չհայտնած չինացի դիվանագետը հրատարկության հետ զրույցում «միանգամայն բնական» է համարել այն փաստը, որ, տեսնելով ԱՄՆ-ի կողմից ճնշումն ու պատժամիջոցները, երկրները մերձենալու են:

Axios-ի գնահատմամբ՝ երեք երկրների միջեւ հարաբերություններն իրականում որոշվում են «հատուկ շահերով եւ Վաշինգտոնին մարտահրավեր նետելու՝ փոխադարձ ցանկությամբ», այլ ոչ թե ընդհանուր արժեքներով կամ խորը կապերով: ՉԺՀ-ն պաշտոնապես չեզոք դիրք է զբաղեցնում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության առնչությամբ: Իսկ Մոսկվան, գրում է պորտալը, հրապարակայնորեն հավանություն է տվել «Պեկինի ուժային պատասխանին» ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին Թայվան:

Երկրները հաճախ են փոխգործակցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկությունների ընթացքում եւ, բացի դրանից, Չինաստանը մասնակցում է «Արեւելք-2022» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժություններին:

Մինչդեռ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերություններն ընդունում են «ավելի ռազմավարական բնույթ», նշել է Արեւմուտքի երկրներից մեկի՝ անունը չհայտնած պաշտոնյան: Նրա խոսքով՝ «Ռուսաստանն Իրանի կարիքն ավելի շատ ունի, քան նախկինում»:

Չինաստանն ավելացնում է իրանական նավթի գնումները, ինչն օգնում է իսլամական հանրապետության տնտեսությունը պահելու գործուն վիճակում: Այդ գործողությունները հանգեցնում են այն բանին, որ ԱՄՆ-ը կորցնում է Իրանի վրա «ներգործության լծակները», ընդգծել է պորտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս