Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու. ծանրամարտի հավաքականի մարզիչն ամփոփեց ԵԱ-ն
Հայաստանի ծանրամարտի հավաքականում հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդ ծանրորդների անուններ են լինելու:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում մեր գրանցած արդյունքը նորմալ եմ համարում: Մեկ-երկու բացթողում կար, բայց դրանք կշտկենք»,-ասաց Խաչատրյանը:
Վերջինս շեշտեց, որ նախորդ տարի Եվրոպայի նախորդ առաջնության ոսկե մեդալներն այս տարի փոխեցին գույնը, քանի որ օլիմպիական քաշային կարգերում մեծացել է մրցակցությունը: «Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու»,-առանձնացրեց նա:



