«Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։

Ոստիկանության առանձին ծառայողներ «ռազբոռկեք», «լավ տղու բազառներ» և «խուժան կռվի» ցուցանմուշներ են։

Ասում ես՝ ինչի եք մարդկանց քրֆում, հարվածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։

Սրանց իրենց պարտականություններն ով է՞ հրահանգավորում, ի՞նչ օրենսդրությամբ են առաջնորդում։ Համատարած տգիտություն, բթամտություն, քառակուսի դեմքեր, ովքեր համազգեստ կրելու իրավունք չունեն։

Ոստիկանության տարբեր խմբեր՝ որպես բութ գործիք, լարել էին մարդկանց վրա։

Իրավիճակն այնպես էր վերահսկողությունից դուրս եկել, որ ոստիկանության աշխատակիցների մի մասը հավաքի վայրից քաշքշելով իրենց գործընկերներին էր հանում, բերաններն էին փակում, որ քֆուր չհնչեցնեին։

Հատուկ միջոցներ կիրառողը(ները) ակնհայտորեն չէին տիրապետում իրենց ամրակցված միջոցին։

Դա ավելի շատ փորձարկում էր, որի առաջին կրակից տուժեցին կառավարական ամառանոցի առաջին շարքում կանգնած ոստիկանները։

Մի խոսքով, նիկոլական սցենար՝ ոստիկանությանը ժողովրդի դեմ հանելու և մարդկանց արդար պահանջները արյամբ խեղդելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930