ԱԳ փոխնախարարը կոստյումին փակցրեց Արցախի դրոշը, բայց հրաժարվեց բարձրաձայն ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտան ԱԳՆ շենք: Նրանք ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հայտնեցին, որ եկել են ասելու՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր նախընտրական խոստումը, մասնավորապես՝ շեղվել է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևից: Այսինքն, նա ստել է և դրա պատճառով կորցրել է իր լեգիտիմությունը, ըստ այդմ՝ ժողովրդին ներկայացնելու իրավունք չունի:

«Ինքը պետք է կորի գնա, որ ժողովուրդը չընկնի այն փոսը, որը ինքը փորել է»,- ասաց «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորները շեշտեցին, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ:

Նշենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը չհրաժարվեց իր կոստյումին փակցնել Արցախի դրոշը, բայց հրաժարվեց բարձրաձայն ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», չնայած պատգամավորների համառ ջանքերին:

 

Տեսանյութեր

Լրահոս