Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից․ Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում անդրադարձել է «գորշ գայլեր» ժեստին
ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պատասխանել նրա ժեստին, որն արել է Ուրուգվայում՝ ի պատասխան հայ ցուցարարների՝ Ցեղասպանության ճանաչման պահանջի։ Չավուշօղլուն «գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել հայ համայնքի ներկայացուցիչներին, թուրքերը նրան ծափահարել էին։
Մնացականյանը գրել է․«Մևլութ Չավուշօղլու, «գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, արատավոր և ռասիստական. Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։
Նշենք, որ թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ձևը ֆաշիստական անվանելով։