Ֆրանսիան Ուկրաինայում հնարավոր պատերազմական հանցագործությունների հետաքննություն է սկսել

Ֆրանսիայի հակաահաբեկչության դատախազությունը չորս հետաքննություն է սկսել Ուկրաինայում ֆրանսիացի քաղաքացիների նկատմամբ հնարավոր պատերազմական հանցագործությունների փաստերով: Այդ մասին հայտնել է գեներալ Ժան Ֆիլիպ Ռեյլանը՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության հրամանատարը:

«Չորս հետաքննություններն սկսվել են Ազգային հակաահաբեկչության դատախազության եւ մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից: Մենք արդեն անհրաժեշտ տեղեկություններ ենք հավաքել այդ գործերում առաջխաղացման համար»,-գեներալն ասել է BFM TV հեռուստաալիքի եթերում: Ապրիլի 11-ին Ուկրաինա էր ժամանել Ֆրանսիայի ՆԳ նախարարության տեխնիկական խումբը՝ ուկրաինացի փորձագետներին օգնելու համար:

Խմբի կազմի մեջ մտել են երկու դատա-բժշկական փորձագետ եւ շուրջ 15 ժանդարմ: Ինչպես նշել է Ռեյլանը, Ուկրաինա ժամանած ժանդարմներն առնչություն չունեն Ֆրանսիայի հակաահաբեկչության դատախազության հետաքննության հետ, նրանք Ուկրաինայի իշխանություններին օգնում են քրեագիտական փորձաքննություններ եւ հետաքննություններ անցկացնել տեղում: Այդ թվում նրանք զբաղվում են Բուչայում զոհվածների մարմինների ճանաչմամբ եւ մահվան պատճառները պարզելով, որի ֆոտո եւ տեսանյութերը ՌԴ-ն համարել է սադրանք: ՌԴ-ի հայտարարության համաձայն, ռուսաստանցի զինվորականները քանիցս ապացույցներ են տրամադրել Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ, մեթոդիկորեն եւ փաստարկված բացատրել են, որ դա նենգափոխում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս