Բաժիններ՝

Թուրքիան բանտարկյալների թվով «առաջատար» երկիր է

Հրապարակվել է Լոզանի համալսարանի կողմից Եվրախորհրդարանի համար պատրաստված «Բանտերի վերաբերյալ վիճակագրական ամենամյա զեկույցը», որտեղ ներառված է 49 երկիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկուցում ներկայացված են 49 երկրների բանտարկյալների վերաբերյալ տարբեր տեղեկություններ:

2021թ. հունվարի 31-ից առ այսօր բանտարկյալների թվով «առաջատար» երկիրը Ռուսաստանն է: Այդ երկրում բանտարկյալների թիվը հասնում է 478.714-ի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ 272.115 ցուցանիշով: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան, որտեղ բանտարկյալների թիվը կազմում է 87.035:

Զեկույցում նշվում է, որ 2020թ․ հունվարից մինչև 2021թ․ հունվարը Թուրքիայում կալանավորածների միջին ցուցանիշը նվազել է 8.9 տոկոսով: Նման ցուցանիշով Թուրքիան 49 երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Հետաքրքրական է, որ թուրքական բանտերում 95 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 5 տոկոսը՝ կանայք: Կին բանտարկյալներով թվով «առաջատար» երկիրը Լիտվան է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս