Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Բրիտանիան մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլիով: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

«Դա այն չէ, ինչ մենք մտադիր ենք անել», – ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնց դեպքում Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար կվճարի ռուբլիով։

Մեծ Բրիտանիան նաև հայտնել է, որ իրենք հետևում են եվրոպական շուկայի համար ռուբլով վճարման Ռուսաստանի Դաշնության պահանջների հնարավոր հետևանքներին:

Տեսանյութեր

Լրահոս