YouTube-ը պարզաբանել է Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակման պատճառը
YouTube-ը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակումը բացատրել է որպես վիդեոհոսթինգի օգտագործման պայմանների խախտում։
«Մենք արգելափակել ենք Վլադիմիր Սոլովյովի ալիքները՝ YouTube-ի օգտագործման պայմաններով սահմանված սահմանափակումները շրջանցելու համար»,- այս մասին հայտնել են YouTube-ից՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին։
Հիշեցնենք, որ YouTube վիդեոհոսթինգն արգելափակել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի «Soloviev Live» ալիքը։ Նրա էջ մուտք գործելիս՝ հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է հայտնվում․ «Այս հաշիվը կասեցվել է YouTube համայնքի սկզբունքները խախտելու համար»։
Հեռացվել է նաև «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ալիքը։