ՌԴ-ն ու Ուկրաինան մի շարք քաղաքներում լռության ռեժիմ են հայտարարել բնակիչներին դուրս բերելու համար
Ռուսաստանը ու Ուկրաինան մարտի 8-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած լռության ռեժիմ են հայտարարել` Կիևից, Խարկովից, Չերնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ուկրաինայի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:
Նշվում է, որ մարդասիրական միջանցքների բացման մասին Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները պայմանավորվել են Բելառուսում կայացած բանակցություններում:
Ավելի ուշ, Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ուկրաինան հավանություն է տվել Սումի-Պոլտավա մարդասիրական մեկ միջանցքի մասով, այլ երթուղիներ չեն համաձայնեցվել:
Նրա խոսքով ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքում կգործի լռության ռեժիմը: Առաջին շարասյունը պետք է շարժումը սկսի Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին: