Բաժիններ՝

«Ձեր քնքշությունն ու բարությունն այս աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում». Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ կանայք, թանկագի՛ն մայրեր և քույրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ հայ կինը համարվել է օջախը շենացնողն ու վառ պահողը: Այսօր էլ ձեր շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ձեր անկոտրում կամքի շնորհիվ է, որ մենք ունենք այսպիսի հայրենանվեր սերունդ:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մեր մայրերին, ովքեր ամենաթանկը՝ իրենց զավակին են նվիրել Հայրենիքին:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են Հայոց բանակում: Թո՛ղ ձեր որդիների գարունները հարատև խաղաղ լինեն:

Սիրելի՛ կանայք,

Ձեր քնքշությունն ու բարությունն այս աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում: Շնորհակալ ենք ձեր անվերապահ նվիրումի համար:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։

Գագիկ Ծառուկյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս