«Այն, ինչ ասում, անում է Ալիևը՝ մենք ենք թույլ տվել». Հարություն Մեսրոբյան

«Երբ թշնամին սկսում է լկտիանալ, ուրեմն մենք առիթ ենք տվել թե՛ խոսքով, թե՛ գործով: Ալիևը խոսում է այն, ինչ իրականում կա, իսկ մենք չենք արձագանքում: Նրան չարձագանքելով՝ բուռն արձագանքում ենք Լուկաշենկոյի խոսքին: Այսինքն՝ անգամ նման դեպքերում մենք ուշադրություն ենք դարձնում երկրորդական հարցերին: Սա պատմական ցավ է: Այն, ինչ ասում, անում է Ալիևը՝ մենք ենք թույլ տվել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ մոտ 12 տարի առաջ սկսեց գործածվել «հանրություն» բառը, որն արհեստական է:

«Երկար ժամանակ «Վիկիպեդիայում» գրված էր՝ «հանրություն», տես՝ «հասարակություն»: Հանրությունը լրիվ անդեմ երևույթ է: 1990-ականներից շատ էինք ասում՝ «ազգ», հետո՝ «ժողովուրդ», «հասարակություն«, ապա՝ «հանրություն»: Իսկ ես բարի ավանդույթները շարունակում եմ և ասում եմ՝ «համրություն»: Այդ համրությունը բնութագրում  է այն բարոյահոգեբանական վիճակը, ինչին մենք հասել ենք 1994թ. հաղթանակից հետո: Ես ասում էի հանրություն մի՛ ասեք, գոնե ժողովուրդ ասեք, որովհետև այդտեղ ազգային պատկանելիության հոտ է գալիս»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Կառավարման փորձագետն անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերին:

«Եթե սկսում են ներսում սաստկանալ ընդդիմադիրների, հակառակորդների ճնշումները, նշանակում է՝ այլ ռեսուրսները սպառվում են, և կամաց-կամաց գալիս է բիրտ ուժի կիրառման ռեսուրսի օգտագործումը: Բացասական բան էլ կա. ներսում լարվածության աճը  համընկնում է գլոբալ լարվածության աճին»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս