«Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնիսկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի օրը չկաշկանդեց Ադրբեջանին, հերթական հարձակումը գործել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ:
Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք առիթ են ստեղծում Հայաստանի սահմաններն ամբողջությամբ թուլացնելու և «միջանցքի» թեման օրակարգում պահելու համար:
Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ: Սա համաշխարհային քաղաքականության մեջ բազմիցս ապացուցված փաստ է»: