Բաժիններ՝

Բիլ Մյուրեյին ինքնասպանությունից փրկել է նկարը

Դերասան Բիլ Մյուրեյը կարիերայի սկզբում ցանկացել է ինքնասպան լինել, սակայն նրան փրկել է Ժյուլ Ադոլֆ Բրետոնի «Արտույտի երգը» նկարը: Այս մասին նա պատմել է 2014-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հանկարծակի հայտնի է դարձել Թվիթերում:

Այսպիսով, լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանը խոստովանել է, որ հայտնի դառնալուց առաջ խորը դեպրեսիայի մեջ է եղել և մտածել է Միչիգան ​​լճում ինքնասպանություն գործելու մասին:

Չիկագոյում թափառելիս նա մտածել է ինքնասպանության գաղափարի մասին և հայտնվել Արվեստի ինստիտուտում: Այնտեղ Բիլլը տեսել է Բրետոնի նկարը, որում պատկերված է մանգաղով մի աղջիկ դաշտի մեջտեղում:

«Ես մտածեցի՝ «Դե, կա մի աղջիկ, որն այս կյանքում քիչ հեռանկարներ ունի, բայց արևը դեռ ծագում է, և նա ևս մեկ հնարավորություն է ստանում»: Կարծում եմ՝ դա ինձ տվեց ինչ-որ զգացում, որ ես նույնպես մարդ եմ, ով արևի ամեն ծագելուց մեկ այլ հնարավորություն է ստանում»,- հիշում է Մյուրեյը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս