Հանուն ինչի էին Ադրբեջանի սկսած մարտավարական մարտերը. ինչ է այս անգամ խաղարկվում

Այսօր, ըստ էության, Գեղարքունիքի հատվածում տեղի են ունեցել մարտավարական  նշանակության մարտեր՝ կոնկրետ բարձունքի, դիրքի համար:

Տարածքների խաղարկումը  այս և այլ մեթոդներով  Ադրբեջանին բնորոշ է, ինչը եղել է նաև 2020-ին նոյեմբերյան եռակողմ համաձայնագիրը ստորագրելու օրերին,  երբ  Տավուշի հետ կապված կետը հանվեց՝ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են  Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը», փոխարենը՝ Լաչինի հետ կապված սրբագրում եղավ։

Նույնը, ըստ էության,  կատարվում է այս օրերին. Ադրբեջանը նպատակ ունի Երասխի հատվածում հայկական  երկու դիրք վերցնել՝ Արաքսի ափին, երկրորդ՝  Վերին Շորժայի և Սև լճի ներկա իրավիճակը պահպանել, փոխարենը հրաժարվեն Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի հետ կապված նկրտումներից, երրորդ՝ Մեղրիի միջանցքը բացեն՝ հանձնելով այն ռուսական վերահսկողությանը:

Ի դեպ, ադրբեջանական կողմի մարտավարական մարտերի նախաձեռնումը և ՌԴ միջնորդությամբ հրադադարին համաձայնելը ինչ-ինչ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները, թերևս, հետո պարզ կդառնան, թեպետ ամեն ինչ դեռ վերջացած չէ, եթե չասենք՝ նոր է սկսվում:

 

Տեսանյութեր

Լրահոս