Այս պահին ձերբակալվում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը

Այս րոպեներին Քննչական կոմիտեի շենքում գտնվող Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ձերբակալվում է:

Տեղեկությունը 168.amի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Ձերբակալության իրավաչափությունն ըստ պաշտպանի, իրենք անպայման կվիճարկեն դատարանում:

Հիշեցնենք, որ Մ․ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930