Վանաձորում 19-ամյա աղջիկը անչափահաս աղջնակին գումարով տրամադրել է ընկերներին
Ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունն ու ոստիկանության բաժնի ծառայողները օրերս թրաֆիքինգի դեպք են բացահայտել Վանաձորում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Ոստիկանության «1-02» հաղորդաշարի փոխանցմամբ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս աղջնակին 20 հազար դրամով 3 օրով վաճառել է կալանավայրից նոր վերադարձած իր ծանոթին: Վերջինս իր հերթին քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման է ենթարկել անչափահաս աղջկան: Այնուհետ նրան տեղափոխել է ծանոթներից մեկի տուն: Ոստիկանության փոխանցմամբ, Անահիտ Սարդարյանը նոր չէր թրաֆիքինգի ոլորտում, մինչ այս էլ անչափահաս աղջկան տրամադրել է ընկերոջը՝ կրկին գումարի դիմաց:
Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր-ի 132 պրիմ 2 հոդվածի երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնրավարությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ բան չեն կարող ասել: