 
                        Հնդիկ ֆերմերները ոստիկանության հետ բախումներից հետո հացադուլ են սկսել
 
                                    Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, մեկ շաբաթ տևած բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ հարյուրավորները:
Հնդկաստանում տասնյակ հազարավոր ֆերմերներ զայրացած են, կարծում են, որ նոր ընդունված օրենքները ձեռնտու են խոշոր մասնավոր գնորդներին ՝ ի հաշիվ արտադրողների: Նրանք ավելի քան երկու ամիս բողոքի ցույց են անում մայրաքաղաք Նյու Դելիի մատույցներում:
Օրեր առաջ ցուցարարները նաև բախվել են ոստիկանության հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        