Գերմանական կարգավորիչը հաստատել է «Սպուտնիկ V-ի շուրջ Ռուսաստանի հետ շփումները

Գերմանիայի Պաուլ Էռլիխի ինստիտուտը, որը պատասխանատու է դեղորայքային պատրաստուկների շրջանառության նկատմամբ հսկողության համար, հաստատել է, որ ռուսաստանյան կողմի հետ շփվում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ ԵՄ-ում հնարավոր գրանցման եւ հետագա արտադրության հարցի շուրջ:

Այդ մասին հայտարարել է ինստիտուտի ղեկավար Կլաուս Ցիչուտեկը: Ավելի վաղ այն մասին, որ ինստիտուտը կարող էայդպիսի խորհրդատվական օգնություն ցուցաբերել, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ես դա համատեղ աշխատանք չեմ համարի, որովհետեւ մենք այլ խնդիրներ ունենք, քան մշակողները, բայց, այո, արդեն եղել են հարցումներ, եղել են շփումներ այդ հարցի շուրջ: Պաուլ Էռլիխի ինստիտուտը միջազգային աջակցություն է ցուցաբերում: Դա նշանակում է, որ մենք տեսախորհրդաժողովի ձեւաչափով ռուսաստանցի գործընկերների հետ կոնսուլտացիաներ ենք անցկացրել ԵՄ-ում բժշկական պատրաստուկների շրջանառության կարգավորման հարցերի շուրջ»,-հայտարարել է Ցիչուտեկը՝ հանդես գալով հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ այդ կոնսուլտացիաների առաջին տեսակետը վերաբերել է գրանցման համար ԵՄ-ում գոյություն ունեցող պահանջներին: Երկրորդ տեսակետը եղել է ԵՄ-ում հետագա կոնսուլտացիաների հարցը՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում գրանցելու վերաբերյալ, այդ թվում՝ միության մյուս երկրների գործընկերների հետ: «Դա նշանակում է, որ նման շփումները շարունակվում են: Մենք աշխատում ենք, հաշվի առնելով այն, որ արտադրությունը հնարավոր կլինի նաեւ Եվրոպայում, որպեսզի արտադրությունը, եթե այն լինի, համապատասխանի (որակի) մեր պահանջներին. դրա համար (պատվաստանյութի վերաբերյալ) տվյալները պետք է լինեն այն տեսքով, որպեսզի երբ հարց ծառանա նման պատվաստանյութի մասին, այն թույլատրվի»,-հավելել է Ցիչուտեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս