 
                        Apple-ը շրջանցել է Samsung-ին՝ աշխարհում սմարթֆոնների մատակարարման թվով
 
                                    Վերլուծաբան IDC ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների շուկայում 2020 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը: Apple-ն առաջատարն է։
2020 թվականի վերջին՝ հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Apple-ը ոչ միայն գրավել է առաջին տեղը աշխարհում սմարթֆոնների մատակարարման ոլորտում, այլև սահմանել է ռեկորդ՝ թողարկված 90,1 միլիոն միավոր: Սա ամենաբարձրն է արդյունաբերության պատմության մեջ:
Այժմ սմարթֆոնների մատակարարման առաջատար 5 արտադրողներն են.
Apple – շուկայի մասնաբաժինը՝ 23,4%
Samsung – 19,1%
Xiaomi – 11,2%
OPPO – 8,8%
Huawei – 8.4%
Շուկայի տպավորիչ մասնաբաժինը հաստատվում է Apple-ի վերջին ֆինանսական զեկույցում, որը հաղորդում է սմարթֆոնների վաճառքից ռեկորդային եկամուտների մասին:
IDC-ն նաև հաղորդում է, որ կորոնավիրուսից հետո սմարթֆոնների շուկան աստիճանաբար վերադառնում է նորմայի, բայց տարեցտարի անկում է նկատվում՝ 2020 թվականին թողարկվել է 4.3%-ով պակաս սմարթֆոն, քան 2019 թվականին: Եթե վերջին եռամսյակի միտումը շարունակվի, ապա 2021 թվականի առաջին կեսին շուկան կարող է փոխհատուցել անկումը:
Վերլուծական ընկերության կարծիքով, շուկան մեծամասամբ սկսեց աճել iPhone 12-ի հաջող գործարկման շնորհիվ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        