Բաժիններ՝

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 27 վարակակիր

Արցախում հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 199 թեստավորում», հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս