«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքեց ԱԺ նիստերի դահլիճը՝ չմասնակցելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի ընտրության վերաբերյալ քննակմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու է  խմբակցությունը լքել նիստերի դահլիճը:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ դատաիրավական բարեփոխումների գործընթացներում անտեսվել է ընդդիմության դերը: Անգամ ԲԴԽ անդամի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների մասով կատարած մի քանի փորձերը ձախողվել են իշխանությունների կողմից, հիշում եք՝ նախորդ տարի մի քանի փորձ եղել էր: Սրանով ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրավական բարեփոխումներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հնարավորությունից: Այսօր էլ առանց ընդդիմության հետ քննարկումների նորից թեկնածուներ են առաջադրել: Մենք այս ամբողջ գործընթացին չենք մասնակցելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցելու ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս