Բաժիններ՝

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

«Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ հունվարի 9-ին Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։ Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար: Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031