«Եթե քաղաքականությունն ինտրիգն է, «մուտիլովկեքը»` ես այդ գործում չկամ»

«Մի քանի օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հայտարարել էր, թե ինքը որևէ պաշտոնի չի հավակնում: Ձեր կարծիքով`եթե պաշտոնի չի հավակնում, ինչի՞ համար է այս ամենը»՝ այս հարցադրմանն ի պատասխան, այսօր մամուլի ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց.

«Ես այլ քաղաքական գործիչներին չեմ մեկնաբանում, այդ հարցերով ինձ մի դիմեք, խնդում եմ: Ես դա համարում եմ սխալ»:

Իսկ հարցին, թե հավատո՞ւմ եք ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, նա պատասխանեց. «Հավատո՞ւմ եմ ԲՀԿ-ին, թե՞ ոչ: Իմ մեջ այդպիսի հարց չկա: Եթե շարժումն իրեն ասում է` ես իշխանություն չեմ, ես նրան չեմ կպնում: Ես չեմ սկսում մտնել ինտրիգի մեջ` խաբում ա, էս ա ասում, էն ա ասում: Ես դա համարում եմ ոչ ճիշտ քաղաքական մշակույթ: Հենց այդտեղից է վերջանում քաղաքականությունը, և սկսվում է ինտրիգը: Ես ինտրիգանտ չեմ: Անժելան (ասուլիսի վարողը,- Ա.Ս.) դրա համար ինձ ասում է, որ քաղաքականությունից չեմ հասկանում: Բայց եթե քաղաքականությունն ինտրիգն է, «մուտիլովկեքը»՝ ես այդ գործում չկամ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս