ՄԻԵԴ-ը հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Թուրքիայի
Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրադատարանի կողմից բավարարվել է Անկարայի զարգացման գործակալության աշխատակից, աշխատանքից ազատված Համիթ Փիշքինի ներկայացրած հայցը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական պետությանը մեղավոր է ճանաչել արդար դատավարության իրավունքը և անձնական, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելու մեջ։