Պետական հիմնարկներում ներկա-բացակա են անում, որ տեսնեն՝ հո չե՞ն գնացել ակցիաներին մասնակցելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։

Ու դա անում են ղեկավարների վստահված անձինք։ Ցուցակագրում են ներկաներին ու բացականերին, հասկանալու համար՝ բացականերն արձակուրդու՞մ են‚ թե՞ գնացել են ընդդիմադիրների հանրահավաքներին‚ ակցիաներին մասնակցելու։

Պետական հիմնարկներում իրականում գրեթե անգործություն է‚ որեւէ լուրջ որոշում չի կայացվում‚ գործն առաջ չի գնում։ Բոլորը հասկանում են‚ որ իշխանությունը գնացող է‚ եւ աշխատանքի ժամերին ուշադրությամբ հետեւում են ընդդիմադիրների գործողություններին»:

Տեսանյութեր

Լրահոս