ԱԱԾ-ում այս օրերին ուշագրավ խմորումներ են ընթանում, որոնք առաջիկայում կարող են բեկումնային լինել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Փաշինյանի տրամաբանությամբ՝ արդեն «ժողովուրդ» չէ նաեւ ԱԱԾ-ն, քանի որ այս կառույցի վրա նա այլեւս վերահսկողություն չունի։ Այս պահին միակ իրավապահ կառույցը, որը Փաշինյանին մասնակիորեն ենթարկվում է, ոստիկանությունն է, քանի որ ոստիկանապետ նրա ընկերը դեռ չի «մերժել» Փաշինյանին, սակայն այստեղ էլ դժգոհությունը գնալով աճում է։

Իսկ ԱԱԾ-ն, ասում են, վաղուց ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Այնտեղ Փաշինյանին համարում են ժամանակի վրա խաղացող բախտախնդիր, որը երկիրը տանում է դեպի անդունդ։ Դրան զուգահեռ, ազգային անվտանգությունում այս օրերին ուշագրավ խմորումներ են ընթանում, որոնք առաջիկայում կարող են բեկումնային լինել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031