Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք: Այդ մասին հաղորդել է The Hill հրատարակությունը:
«Այդ ընտրություններում դեմոկրատները պարտվել են: Նրանք խարդախություն են արել: Դրանք եղել են կեղծված ընտրություններ»,-ասել է Թրամփը մի խումբ հանրապետականների հետ Փենսիլվանիայում կազմակերպված հանդիպմանը:
«Մենք պետք է շրջենք ընտրությունների արդյունքները»,-ասել է Թրամփը, պնդելով, որ ինքը ապացույցներ ունի, որոնք անհրաժեշտ են քվեարկության արդյունքները փոխելու համար:
The Hill-ը հիշեցնում է, որ մի շարք նահանգներում քվեարկության արդյունքները վերանայելու վերաբերյալ Թրամփի իրավաբանական թիմի ներկայացրած հայցերը մերժվել են եւ այդ նահանգներում ճանաչել դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: