Բաժիններ՝

Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն

Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղ է նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդվում է ներքգործնախարարության Թաթարստանի կայքում:

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 00:30-ին ոստիկանության տեղամասային լիազորը, ծառայական ատոմոբիլը կայանելով Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանային բաժնի տարածքում, գետնին նկտակել է բռնկում եւ ապակու բեկորներ: Մինչ հրդեհը մարում էին, անհայտ անձը կայնատեղի կողմ է նետել եւս մեկ շիշ դյուրավառ խառնուրդով եւ փորձել է փախչել:

«Տեղամասային լիազորը Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանի բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանի պետի հետ, որն այդ գիշեր հերթապահում էր, կազմակերպել են հետապնդում: Երբ ոստիկանները հասել են չարագործին, նա սկսել է դանակով սպառնալ նրանց: Ձերբակալելիս ակտիվ դիմադրություն է ցույց տվել եւ ոստիկաններից մեկին դանակի մի քանի վերքեր հասցրել»,- ասված է հաղորդարգության մեջ:

Իրավապահները զենք են գործադրել, ինչից հետո չարագործն ստացած վերքերից տեղում մահացել է: Դա եղել է 2004 թվականին ծնված տեղացի բնակիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս