Բաժիններ՝

«Երբ ասում էինք, որ խաղաղություն ունենալու համար կռվի է պետք պատրաստվել, մեզ պիտակում էին ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մեր կռվողների ամենամեծ դաշնակիցը մեր սարոտ ու քարոտ հողն է։ Այն հողը, որը տասնամյակներով համոզում էին հանձնել, զիջել, «փոխզիջել»։

Այդ համոզելու վրա միլիոնավոր դոլարներ-եվրոներ են ծախսել. հայ-ադրբեջանական սեմինարներ, «վստահության կամուրջներ», «երկխոսություններ», ֆլան-ֆստաններ…

Իսկ ինչքան փող է ծախսվել Հայաստանի «ապառազմականացման» ծրագրերի համար, պեհ-պեեեեհ… Հիշո՞ւմ եք, որ ազգ-բանակ կոնցեպցիայի դեմ պայքարելու համար դրամաշնորհներ էին բաժանում։ «Ես երեխա չունեմ բանակին տալու» հիստերիկաները հիշո՞ւմ եք։ Բա «խաղաղասիրական» հարյուրավոր ծրագրերը…

Երբ ասում էինք, որ խաղաղություն ունենալու համար կռվի է պետք պատրաստվել, մեզ պիտակում էին ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ, միլիտարիստներ, և այլն, և այլն։

Բայց մենք ճիշտ էինք, իսկ սուտի «դիվանագետները»՝ սխալ։ Այսօր նույնիսկ ամենածայրահեղ խաղաղասերը պիտի որ արդեն հասկացած լինի, որ հող հանձնելը ամրոցը հանձնելուն, զինաթափվելուն հավասար մի բան է։

Մենք ենք, մեր սարերը։ Հանձնելու չունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս