«Դավաճանը նա է, ով ժողովրդին հիմա փորձում է պառակտել»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Գերմանիան պարտվեց առաջին աշխարհամարտում, իշխանություններն անմիջապես սկսեցին «դավաճաններ» փնտրել։ Դավաճան էին հռչակվում լրագրողները, սոցիալ-դեմոկրատները, հրեաները և այլն։
Այսինքն՝ պատերազմի ժամանակ, երբ պետք է մաքսիմալ համախմբում, մաքսիմալ մոբիլիզացիա, ցուցադրաբար դավաճան փնտրելը՝ եթե հստակ չես հասցեագրում ու չես ապացուցում մեղադրանքը, պարտության նշան է։
Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ամեն ինչով բանակի և Արցախի կողքն է՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։
Փոխարենը Հայաստանի իշխանությունները՝ անձամբ Նիկոլից մինչև իր անձնական օգտագործման զանազան «անդոններ», կեղտոտ ակնարկներ են անում ընդդիմադիրների հասցեին, փորձում նորից ներքին թշնամու կերպար կերտել ու ատելություն սերմանել։
Հիմա չեմ հասկանում. արդյոք Նիկոլին թվում է, որ մենք պարտվո՞ւմ ենք, եթե անցել է այսպիսի քայլերի։ Թե հերթական անհավասարակշիռ հիմարությունն է։
Այսինքն՝ ժողովուրդը՝ դիմադիր թե ընդդիմադիր, համախմբվել է, ինքնակազմակերպվում է, կռիվ է տալիս, իսկ իշխանությունները փորձում են այդ համախմբանը խանգարել, այս օրհասական պահին ժողովրդին պառակտում են։
Հիմա ո՞վ է դավաճանը։
Հ․Հ.Գ. Ի դեպ, ԱԱԾ-ի պետին ինչո՞ւ այսօր հանեցիք։ Ի՞նչ եք թաքցնում ժողովրդից»։
Երբ Գերմանիան պարտվեց առաջին աշխարհամարտում, իշխանություններն անմիջապես սկսեցին «դավաճաններ» փնտրել։ Դավաճան էին…
Gepostet von Կարեն Վրթանեսյան am Donnerstag, 8. Oktober 2020