«Վանաձորի զինկոմիսարիատում պատրաստակամությունն եմ հայտնել, որ անհրաժեշտության դեպքում մեկնեմ առաջնագիծ». Պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքով՝ հայկական կողմը հարավային և հյուսիսային ուղղությամբ բավականին մեծ հաջողություններ ունի: Նա նաև համոզված է, որ այս ժամերի ընթացքում կրկին հաջողություններ կունենանք։

«Կարծում եմ՝ այս փուլում արված հայտարարությունները մեր բարեկամ և դաշնակից երկրների կողմից դրական է։ Խոսել է ՌԴ նախագահը, նշել, որ կապի մեջ է Փաշինյանի հետ, Ֆրանսիայի կողմից եղավ հայտարարություններ»,- նշեց Արամ Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ 14 տարի ծառայել է Հայոց բանակում, այսօր էլ է պատրաստ մեկնել ռազմաճակատ. «2016 թվականի քառօրյայի ժամանակ վարչապետի գլխավորությամբ կամավորական ջոկատ էր կազմավորվել, և մեկնել էինք Արցախ։ Հիմա էլ եթե անհրաժեշտություն լինի, կգնանք։ Վանաձորի զինկոմիսարիատում ու ԵԿՄ-ում իմ պատրաստակամությունն եմ հայտնել, որ անհրաժեշտության դեպքում մեկնեմ առաջնագիծ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս