Ռյազանի մերձակայքում այրվող զինապահեստում պայթյուններ են սկսվել
Ռյազանի մերձակայքում այրվում է նախկին զորամասի տարածքի խոտը, լսվում են զինամթերքի պայթյուններ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է շրջանի վարչակազմի աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։
«Հրդեհն ընդգրկել է նախկին զինափորձարանը: Ամենայն հավանականությամբ, պայթում են այն զինամթերքները, որոնք չեն պայթել, տուժածներ չկան»,-ասել է նա: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով հարկադրված են եղել տարհանել զինապահեստից 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող ոչ մեծ ավանը: «Տարհանվել է Կուզմինկա ավանը, որտեղ ապրում է 25 մարդ»,-ասել է աղբյուրը: Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատել են Արեւմտյան զինվորական օկրուգի մամուլի ծառայությունում:
«Հոկտեմբերի 7-ին, մոտավորապես 13:20-ին բռնկում է տեղի ունեցել Ռյազանի մարզի Ժելտուխինո բնակավայրի շրջանում տեղակայված Արեւմտյան զինվորական օկրուգի զինամթերքի պահեստի անտառապատ տեղանքի տարածքում: Պոռթկուն քամին տարածվել է հրետանային ռազմամթերքի պահպանման հարթակի վրա»,-հաղորդել են մամուլի ծառայությունում: Զինվորականների տեղեկատվության համաձայն, զորամասի հաստիքային հրշեջ հարվարկը պայքարի մեջ է մտել կրակի հետ, «բայց բռնկումը չի հաջողվել կասեցնել»:
«Ներկայում զորամասի տեխնիկական տարածքում նշվում են ռազմամթերքի առանձին պայթյուններ: Վայրից ստացված զեկույցի համաձայն, անձնակազմը եւ քաղաքացիական անձնակազմը տարհանված են: Տուժածներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Մերձակայքում գտնվող բնակավայրերին ոչինչ չի սպառնում»,-ընդգծել են մամուլի ծառայությունում: