ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ՀԱՊԿ-ի երկրներում իրադրությունը խախտելու արտաքին ուժերի փորձերի մասին

Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել հասարակական-քաղաքական իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում. դա դիտվել է Բելառուսում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

«Ուշադրություն է գրավում մեր երկրներում հասարակական-քաղաքական իրադրությունն ապակայունացնելու արտաքին ուժերի ձգտումը: Մենք դա դիտել ենք Բելառուսում, որտեղ մեզ համար ակներեւ են ներքին բարդություններն օգտագործելու փորձերը, որոնց հետ բախվել են մեր եղբայր բելառուսները, այն բանի համար, որպեսզի միջամտվի դրսից, բելառուս ժողովրդին պարտադրվեն կարգեր, որոնք շահավետ կլինեն արտաքին խաղորդների համար»,- ասել է Պանկինը ռազմավարական զարգացման կողմնորոշիչների թեմային նվիրված ՀԱՊԿ-ի կլոր սեղանի ընթացքում:

Նա ընդգծել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է, որտեղ «մեզ հենց մեր տանը համառորեն ցանկանում են պարտադրել ինչ-ինչ կանոններ, որոնք խորթ են մեզ, մեր մշակույթին, հասարակության մեր ընկալմանը, մեր միասնության ընկալմանը»:

Ընդդիմադիրների զանգվածային բողոքների ակցիաներն ամբողջ Բելառուսում սկսվել էին օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, որոնց ժամանակ հաղթանակ է տարել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս