Բաժիններ՝

Դենիել Ռեդկլիֆը պատրաստ է վերադառնալ Հարի Փոթերի դերով, բայց միայն մեկ պայմանով

Դա պայմանավորված է կախարդական աշխարհի ստեղծողի շուրջ վերջին սկանդալով:

Դերասան Դենիել Ռեդկլիֆը դեմ չէ վերադառնալ Հարի Փոթերի դերով, բայց միայն այն դեպքում, եթե դա նախագիծ է՝ առանց գրող  Ռոուլինգի մասնակցության: Այս մասին գրում է We Got This Closed պորտալը: Այն վկայակոչում է նույն աղբյուրները, որոնք ավելի վաղ հայտնել էին Ահսոկա Տանոյի հայտնվելու մասին The Mandalorian-ում։

Ինսայդերները պարզաբանում են, որ Ռեդկլիֆն արդեն մտածել է վերադառնալ կախարդական աշխարհ, բայց նա ցանկանում է հնարավորինս հեռու մնալ Ռոուլինգից: Ըստ ամենայնի, այս թշնամանքը կապված է այս տարվա հունիսին գրողի կողմից տրանսգենդեր մարդկանց մասին վերջերս արված հայտարարությունների հետ: Այն ժամանակ իր Twitter-ում նա մեկնաբանելով հրապարակումը «մարդիկ, ովքեր ունեն մենստրուացիա» արտահայտությամբ, գրել է. «Համոզված եմ, որ այդ մարդկանց համար բառ կար: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ օգնել… Կանա՞յք»։

Ընթերցողներն անմիջապես մեղադրեցին նրան տրանսֆոբիայի մեջ և տրանսգենդեր մարդկանց չընդունելու մեջ։ Ռոուլինգը փորձեց արդարանալ, բայց ապարդյուն:

We Got This Closed-ը գրում է, որ, եթե Warner Bros.-ն իսկապես որոշում է վերադարձնել Ռեդկլիֆին, օրինակ, «Անիծյալ երեխան» կինոնկարի համար, ապա ստուդիան ստիպված կլինի ընտրություն կատարել գրողի և դերասանի միջև: Ակնհայտ է, որ կախարդական աշխարհի երկրպագուները նախընտրում են Հարի Փոթերի վերադարձը:

Այս տարվա սկզբին արդեն լուրեր էին պտտվում, որ Warner Bros․-ը  կթողարկի Հարի Փոթերի պատմության շարունակությունը: Լեգենդար ֆիլմաշարը կարող է վերադառնալ մեծ էկրաններ՝ հենց Fantastic Beasts-ն ավարտվի։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս