Բաժիններ՝

ԱՀԿ-ն կարծում է, որ մոլորակի բնակչության շուրջ 10 տոկոսը կարող է ախտահարված լինել կորոնավիրուսով

Երկիր մոլորակի՝ կորոնավիրուսով ախտահարած բնակիչների թիվը կարող է կազմել շուրջ 10 տոկոս: Հոկտեմբերի 5-ին այս գնահատումը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

Ժնեւում ելույթ ունենալով ԱՀԿ-ի Գործկոմի հատուկ նստաշրջանում, որը նվիրված է COVID-19-ով հիվանդության համավարակի դեմ պայքարին, նա նշել է. «Ներկայիս գնահատումները վկայում են, որ աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը հնարավոր է, ախտահարվել է այդ վիրուսով»: «Այդ առնչությամբ կան փոփոխակումներ ըստ երկրների, քաղաքներում եւ գյուղական վայրում, եւ կան փոփոխակումներ ըստ տարբեր խմբերի»,- պարզաբանել է Ռայանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս