Առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ, բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ. Սուրիկ Խաչատրյան
Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության տակ. առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ, բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով այս պահին հետախուզման մեջ է:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ զինվորներ, հրամանատարներ, հայ ազգի պաշտպաններ
Ողջ ազգն է այսօր հպարտանում ձեր սխրագործություններով, առավել եւս մեր սերունդը։ Այս օրերին ձեր խիզախությամբ, քաջությամբ, հմուտ հրամանատարության, բարձրակարգ եւ հայրենասեր նախարարների պլանավորած ծրագրով ամփոփեցիք Հայոց բանակի գործունեությունը։
Մեր բանակն անցած ուղի ունի։ 1988թ–ին շատերս զենք վերցրեցինք հանուն Արցախի, հանուն արդար պայքարի։ Նրանք, ովքեր հասկանում էին սահմանը պաշտպանելու բարձր պատասխանատվությունը, կանգնեցին առաջնագծում։ Իհարկե շատ զրկանքներ կրեցինք, տարբեր փուլերում տարբեր գնհատականներ տրվեցին մեր ընթացքին, միջազգային տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն մեր կայացած բանակի առկայությունը այսօր ավելի խոսուն է, քան ասեկոսները։
Այսօր մենք ունենք հզոր բանակ նաեւ ձեր շնորհիվ։ Ես խոնարհվում եմ ձեր հայրենասիրության, խիզախության առջեւ։ Դուք կարողացաք աշխարհին ցույց տալ հայոց բազկի ուժը, նաեւ ձեր հմուտ գործունեությամբ կարողացաք քաղաքակիրթ աշխարհի բառապաշարից հանել «օկուպանտ» տերմինը։
Աստված ձեզ պահապան
Հ.Գ. Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության տակ։ Առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ։ Բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ։
Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան»։
Սիրելի՛ զինվորներ, հրամանատարներ, հայ ազգի պաշտպաններՈղջ ազգն է այսօր հպարտանում ձեր սխրագործություններով, առավել ևս…
Gepostet von Սուրիկ Խաչատրյան am Sonntag, 4. Oktober 2020