Բաժիններ՝

Հայտնի են դարձել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեի միջակյալ արդյունքները

Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեում քվեարկության նախնական արդյունքները ցույց են տալիս Ֆրանսիայից տարածքի անջատման հակառակորդների աննշան գերակշռությունը: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի այդ անդրծովյան տարածքի կառավարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվումից հետո Ֆրանսիայից անջատման դեմ է արտահայտվել քվեարկողների 53,3 տոկոսը: 2018 թվականին Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայից անջատման դեմ էր քվեարկել հանրաքվեի մասնակիցների 56,7 տոկոսը:

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի կողմից գաղութացվել է 1853 թվականին: Այսօրվա դրությամբ այդ անդրծովյան ինքնավարությունը Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւմտյան մասում՝ Մելանեզիայում, ունի հատուկ վարչա-տարածքային կարգավիճակ հանրապետության կազմում:

Երկար տարիներ այնտեղ պահպանվում են ազգամիջյան լարվածությունը, լուրջ սոցիալական եւ տնտեսական դժվարությունները, որոնց ֆոնին ավանդաբար ուժեղ են մնում անջատական տրամադրությունները: Ըստ 1998 թվականին ստորագրված համաձայնագրի՝ նոր պարտության դեպքում անկախության կողմնակիցները կարող են եւս մեկ հանրաքվե կազմակերպել 2022 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս