Աշնանային տաք աղցան՝ բրոկոլիով և հավով
Բաղադրիչներ
1. Բրոկոլի – 300 գ
2. Հավի կրծքամիս – 1 հատ
3. Լոլիկ – 4 հատ
4. Շամպինիոններ – 7 հատ
5. Մայոնեզ – 3 ճ/գ
6. Սոյայի սոուս – 2 ճ/գ
7. Աղ, պղպեղ, չոր ռեհան
Պատրաստման եղանակը
1. Բրոկոլին եփել, լոլիկները շերտատել:
2. Հավի կրծքամիսը բարակ շերտատել, համեմել աղով և պղպեղով, ավելացնել սունկը և տապակել ուժեղ կրակի վրա 2-3 րոպե:
3. Սոուսի համար խառնել մայոնեզը, սոյայի սոուսը և չոր ռեհանը:
4. Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել սոուսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը