Խաչանովը ԱՄՆ թենիսի բաց առաջնության երրորդ շրջանում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում է:
Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղերի երկրորդ փուլում Խաչանովը մրցել է դարձյալ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովի հետ: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ է տարել 6:3, 6:4, 6:1 հաշվով: Հաջորդիվ նրա մրցակիցը կլինի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) – Ռիշար Գասկե (Ֆրանսիա) զույգի հաղթողը:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: