Բաժիններ՝

Ֆինանսական շաբաթվա ամփոփ տվյալներ

Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87 մլն 232 հազար 449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92 մլն 588 հազար 407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 93 հազար 914 EUR 524.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15 մլն 992 հազար 687 EUR 526.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 746 մլն 954 հազար 33 ՌԴ ռուբլի 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102 մլն 602 հազար 374 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 1-7 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.5 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս