Բաժիններ՝

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հաստատել է փոխնախագահի թեկնածուին

Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին պաշտոնապես հաստատել են որպես դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու: Այդ մասին հայտարարել են կուսակցության համագումարում, որը վիրկուալ ձեւաչափով անցկացվում է Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ):

Հարիսը դարձել է առաջին աֆրոամերիկացին, որն առաջադրվել է այդ պաշտոնի համար. նա ընտրվելու է Ջո Բայդենի հետ միասին, որը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդն է:

Ելույթ ունենալով համագումարում՝ քաղաքական գործիչը հայտարարել է երկրում կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին, որը հանգեցնում է կորոնավիրուսից աֆրո- եւ լատինամերիկացիների, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մեծ թվով մահերի:

Նրա խոսքով՝ ռասիզմն անհավասարության ձեւով արտահայտվում է կրթության, առողջապահության (ներառյալ վերարտադրողական եւ մայրական առողջությունը), բնակվայրի, զբաղվածության ապահովման եւ տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ «ոստիկանության կողմից ուժի չափազանց կիրառման մեջ եւ մեր քրեական արդարադատության ավելի լայն համակարգում»:

Ավելի վաղ Հարիսն իր թեկնածությունն առաջադրել էր նախագահի պաշտոնի համար, բայց զգալի արդյունքներ չարձանագրեց փրայմերիզներում: 77-ամյա Բայդենի ընտրվելու դեպքում որպես փոխնախագահ 55-ամյա Հարիսը Բայդենի հեռանալուց հետո հավակնելու է կուսակցական առաջնորդի դերին:

Նախագահի ընտրությունները Միացյալ Նահանգներում անցկացվելու են նոյեմբերի 3-ին: Հանրապետականներից դրանց մասնակցելու է պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս