Բաժիններ՝

Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ապօրինի զենքի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց օգոստոսի 13-ին։ Մայրաքաղաքի Խորենացու փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ ու նույն ատրճանակի 8 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս