Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին հաղորդում է AFP-ն:

«Վստահ եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են մտավախությունը, թե ինչ է կատարվում Բելառուսում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք աշխատել ճգնաժամը լուծելու համար»,-Սլովենիայում լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:

Իր հերթին, Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31