Բաժիններ՝

«Մեսինջերով նամակ եմ ուղարկել վարչապետին, կարդացել է». ինչո՞ւ կառավարության աշխատակիցը թույլ չի տալիս արգելափակոց տեղադրել շենքում

Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 12 շենքի բնակիչները մոտ 2 շաբաթ առաջ նամակ են ուղարկել քաղաքապետարան և Կենտրոն համայնքի թաղապետարան՝ խնդրելով թույլ տալ շենքի մոտ արգելափակոց տեղադրել՝ նշելով, որ անընդհատ մեքենաներ են անցնում բակով, ինչը երեխաների համար վտանգ է ներկայացնում:

«Մեր շենքը 2 կողմից մուտք ունի, ավտոմեքենան արագ գալիս էր, թոռնիկս պետք է ընկներ տակը, հազիվ եմ փրկել. որոշեցինք արգելափակոց դնենք, դիմեցինք քաղաքապետարան: Պատասխան եկավ, որ 1 հոգի բողոքում է, որ իր իրավունքները ոտնահարվում են: Շենքում 108 բնակարան է, բոլոր բնակիչները ստորագրություն են տվել, որ ուզում են արգելափակոց դրվի, բացի 2 բնակարաններից: Մեկը մեծ կին է, մյուսն էլ վարչապետի նամակների բաժնի աշխատակիցն է՝ Ղազարյան Լուսինեն: Ինքն ընդհանրապես շենքի բնակիչների հետ ոչ բարև ունի, ոչ բարի լույս, շենքում ով ինչ լավ բան անում է, ինքը խոչընդոտում է: Ասում է, որ իմ իրավունքները ոտնահարում եք։ Եթե մենք իր իրավունքները ոտնահարում ենք, բա այս 100-ից ավելի բնակարանների բնակիչների իրավունքների ոտնահարում չի՞:

Նամակով դիմել ենք նաև կառավարությանը, սակայն նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը զանգահարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, հրահանգ է տվել, որ այդ արգելափակոցը պետք է չդրվի, քանի որ Լուսինե Ղազարյանն աշխատում է իր մոտ՝ նամակների բաժնում»,- ասաց շենքի լիազոր և բնակիչ Անահիտ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին է խնդրի մասին տեղեկացրել, բայց դեռ արձագանք չկա.

«Մեսինջերով նամակ եմ ուղարկել վարչապետին, կարդացել է, նորից նամակ եմ գրել, որ՝ պարոն վարչապետ, չգիտեմ՝ դուք կարդացե՞լ եք, թե՞ ոչ, սակայն ձեր նամակների վարչության պետ Ղազարյանը հրահանգ է տվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որ թույլ չտան արգելափակոց դնել: Ինձ տեղեկացրին, որ պարոն վարչապետն այդ նամակները չի կարդում, կարդում են Լուսինեն և իր ղեկավարը»:

Քաղաքացու խոսքով՝ շենքի բնակիչներն իրենց միջոցներով են արգելափակոցի համար գումար հավաքել, և, որ իշխանություններից միայն թույլտվություն են խնդրում, որպեսզի այն տեղադրեն.

«Այնպիսի արգելափակոց էինք ուզում դնել, որ շտապօգնության, ԱԻՆ-ի մեքենաները մոտենան՝ ավտոմատ բացվի, թանկանոց արգելափակոց էինք ուզում տեղադրել, որ ոչ մեկի համար խոչընդոտ չլինի: Արժեքը 1 միլիոնից ավելի է, յուրաքանչյուր բնակիչը 12.000 դրամ գումար է տվել: Ես էլ ապրում եմ առաջին հարկում, երեխաներս տեղ չունեն խաղալու, քանի որ բնակարանս 1 սենյականոց է, իսկ կառավարության նամակների բաժնի աշխատակիցն ապրում է 8-րդ հարկում, երեխաներին էլ բակ չի իջեցնում, տանում է այգի, ես հնարավորություն չունեմ ամեն անգամ այգի տանեմ՝ 200 դրամ տամ, որ երեխաս խաղա»:

Քաղաքացին նաև տեղեկացրեց, որ արգելափակոցը տեղադրելու համար մի հատվածում բետոնման աշխատանք են իրականացրել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին այնտեղ են, որպեսզի դա քանդեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս