Բաժիններ՝

«Հերքում եմ, որ «Յուվեի» ֆուտբոլիստներից հարցրել եմ Սարիի ապագայի մասին». Կոնտե

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է տեղեկությունը, համաձայն որի՝ ցանկանում է գլխավորել «Յուվենթուսը»:

«Ես հերքում եմ, որ ես շփվել եմ «Յուվենթուսի» ղեկավարության հետ և ֆուտբոլիստներին հարցեր ուղղել Սարիի ապագայի վերաբերյալ:

Ես «Ինտերի» հետ 3 տարվա պայմանագիր եմ կնքել: Ամբողջ կյանքում ես քրտնաջան աշխատել եմ և ներդրել եմ ուժերս, որպեսզի հաղթող դառնամ: Այստեղ ես անելու եմ նույնը»,- թվիթերյան իր էջում Կոնտեի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է լքել «Ինտերը» և գլխավորել «Յուվենթուսը»: Հաղորդվում էր, որ մի քանի շաբաթ առաջ Կոնտեն զրուցել է «Յուվենթուսի» ֆուտբոլիստների, ինչպես նաև ակումբի նախկին խաղացողների հետ և հետաքրքրվել «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագայով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս