Բաժիններ՝

«Նախարարության այսրոպեական միջամտության կարիքը բնավ չեմ տեսնում». նախարարը՝ Ամուլսարի շուրջ զարգացումների մասին

Այսօր առավոտյան Ամուլսարի հարակից շրջանների բնակիչները ինչպես նաև բնապահպանները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեցին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դեպի հանք տանող ճանապարհին բնակիչների տեղադրված վագոն-տնակները հեռացրել են և դրանց փոխարեն իրենցն են տեղադրել: Նրանք կոչով դիմեցին Հայաստանի բնակիչներին, հորդորելով գնալ Ամուլսարի տարածք, որպեսզի թույլ չտան հանքի շահագործումը:

168.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք տեղյա՞կ է այս զարգացումներից և պատրաստվո՞ւմ է անձամբ հանդիպել խնդրի մասին բարձրաձայնող քաղաքացիների հետ:

«Ես մամուլից եմ տեղեկացել այդ գործողությունների մասին, իմ աշխատակազմից զեկուցեցին, որ դա «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցներն են, իրենց ներքին վարչարարություններն են անում: Այս պահին այդ առումով որևէ ասելիք կամ գործողության անհրաժեշտություն իմ մասով դեռ չեմ տեսնում»,- ասաց Պետրոսյանը:

Դիտարկմանը, որ տեղի բնակիչները մարդկանց կոչ են անում հավաքվել ինչպես Ջերմուկում, այնպես էլ Կառավարության, նախարարության շենքերի մոտ, Պետրոսյանն ասաց.

«Զարգացումներին մենք հետևում ենք բնականաբար, հարկ եղած դեպքում համապատսխան գերատեսչությունները միջամտություն կցուցաբերեն: Կոնկրետ Շրջակա միջավայրի նախարարության այսրոպեական միջամտության կարիքը բնավ ես չեմ տեսնում, իսկ խնդրի ընդհանուր լուծուման, ընդհանուր համատեքստի առումով ես արդեն հայտարարություն տարածել եմ, որևէ նոր դիրտարոկւմ այս պահին չունեմ, բայց, իհարկե, զարգացումներին մենք հետևում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս