Բաժիններ՝

Թորոսյանի մտերիմը, հայտնի գործարարը. ու՞մ են պատկանում պետպատվերով COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցները. News.am

News.am-ը գրում է. Հայաստանում պետական պատվերի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների թիվը հասել է 20-ի։ Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին տրամադրված ցանկից պարզ է դառնում, որ պետպատվերի շրջանակներում COVID-19 համավարակի բուժում իրականացնող բուժհաստատություններից 8-ը մարզերում են։ Մասնավորապես կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են Արտաշատի, Կապանի, Վեդու, Մարտունու, Դիլիջանի, Սպիտակի բժշկական կենտրոնները, ինչպես նաև Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները։

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում վերապրոֆիլավորվել են նաև մասնավոր բժշկական կենտրոնները, որոնցից 6-ը քաղաքացիներին սպասարկում են պետպատվերի շրջանակներում։ Խոսքը «Էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» բժշկական կենտրոնների, «Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» ՍՊԸ-ի, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի մասին է։ Ուշագրավ է, որ ներկայումս այս մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներից երկուսը՝ Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քրեական հետապնդման են ենթարկվում տարբեր քրեական գործերի շրջանակներում։ Մասնավորապես, հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար. նրա մասով քրեական գործը ներկայումս քննվում է դատարանում: Իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հանրապետությունում հայտնի երկու բժիշկների նկատմամբ էլ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրված։ Պետպատվերից օգտվող մասնավոր հիվանդանոցներից «Էրեբունի» ԲԿ-ի գլխավոր տնօրենը առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է, «Արմենիա» ԲԿ-ինը՝ ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Գրիգորյանը, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս